19/08/2023 20:18
Էրդողանի խորհրդականը պնդում է՝ ռուս-թուրքական հարաբերությունները չեն սառել
Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը CNN Türk-ի եթերում հերքել է լուրերը, ըստ որոնց Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերություններում խնդիրներ կան։
«Ոչ, հարաբերությունները չեն սառել, մենք ակտիվ աշխատում ենք արտաքին քաղաքական գերատեսչությունների, հետախուզական ծառայությունների մակարդակով։ Արտաքին քաղաքական դաշտում շարունակում ենք բանակցությունները հացահատիկային գործարքի շուրջ»,- ասել է Քըլըչը՝ պատասխանելով հարցին, թե իրատեսակա՞ն են արդյոք Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում հակասությունների մասին գնահատականները։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և մեր նախագահի միջև ոչ մի խնդիր գոյություն չունի։ Որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի ղեկավար՝ Էրդողանը միակ նախագահն է, ով կարող է բանակցել երկու կողմերի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Մենք դա պետք է տեսնենք»,- ասել է Էրդողանի խորհրդականը։