19/08/2023 20:00
1991-92-ին ավելի ծանր էր, պարզապես մենք էինք ուրիշ...
Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար, պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրել է․
«Առավոտյան Ստեփանակերտի «պիտաչոկում» նստած, բջջայինով լրահոսն էի «քրքրում»: Քիչ անց ինձ միացավ մի անծանոթ քաղաքացի... Լռությունն ինքը խախտեց.
-Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ կավարտվի այս ամենը...
-Լավ կլինի,-ժպտալով պատասխանեցի և շարունակեցի բջջայինս «քրքրել»․․․
-Այդպե՞ս եք կարծում...
-Իսկ այլ տարբերակ ունե՞նք...
-Ախր վիճակը շատ ծանր է, անգամ 91-92-ին չէր այսպես...
-Այն ժամանակ ավելի ծանր էր, պարզապես մենք էինք ուրիշ...
-Այսինքն...
-Այսինքն, 91-92-ին մենք պայքարող ազգ էինք, իսկ այսօր, ինքներդ եք տեսնում... Բայց, միևնույն է, ուզենք, թե չուզենք, նորից այդպիսինն ենք դառնալու, մանավանդ, որ մեր թշնամինները (արտաքին, թե ներքին) մեզ այլ տարբերակ չեն թողնում...
Նորից լռություն տիրեց. զրուցակիցս խորհում էր, իսկ ես բջջայինով շարունակում «քրքրել» լրահոսը... Հուսով եմ, իրար հասկացանք...»։