19/08/2023 22:03
«Դուք չկարողացաք դառնալ ո՛չ առաջնորդ, ո՛չ գլխավոր հրամանատար». Ռուբեն Վարդանյանը տեսաուղերձով դիմեց Արայիկ Հարությունյանին (Տեսանյութ)
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Հակոբավանքից տեսաուղերձով դիմել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ նշելով․ «Դուք չկարողացաք դառնալ ո՛չ առաջնորդ, ո՛չ գլխավոր հրամանատար»։
Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանը, ով այսօր կրում է ամենամեծ պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար, վաղ, թե ուշ ստիպված է լինելու պատասխանել իրեն ուղղված բոլոր հարցերին։
«6 ամիս առաջ, երբ լքեցի պաշտոնը, ասացի՝ եթե իսկապես նախագահը պատրաստ է պայքարել, պատրաստ է դառնալ առաջնորդ և գլխավոր հրամանատար, մենք բոլորս պետք է կանգնենք նրա կողքին։ Ցավոք սրտի, Դուք չկարողացաք դառնալ ո՛չ առաջնորդ, ոչ հրամանատար»,- ասաց նա։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում