19/08/2023 20:35
ԵԱՏՄ- Եգիպտոս, ԵԱՏՄ- ԱՄԷ ազատ առևտրի գոտու ստեղծման գործընթացում առաջընթաց կա․ Ստարկով
ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և արաբական Միացյալ Էմիրությունների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրերի նախագծերի համաձայնեցման գործընթացն ավարտական փուլում է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Եվրասիական տնտեսական ինտեգրման վարչության պետ Ալեքսանդր Ստարկովը։
«Եգիպտոսի, Ինդոնեզիայի, ԱՄԷ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրերի նախագծերի համաձայնեցման գործընթացն այժմ ավարտական փուլում է։ Շատ երկրներ են ձգտում ավելի սերտ փոխգործակցություն հաստատել ԵԱՏՄ-ի հետ»,- ասել է նա։