19/08/2023 10:11
«Հրապարակ». Կարմիր Խաչից պահանջում էին արձանագրել, որ Ադրբեջանն արգելել է դին տեղափոխել Արցախ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մի խումբ քաղաքացիներ շրջափակել էին Հայաստանում Կարմիր Խաչի գրասենյակը` որպես բողոքի նշան: Բանն այն է, որ Ադրբեջանը թույլ չի տալիս օրերս Գյումրի-Երևան մայրուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած Հելեն Դադայանի մարմինը տեղափոխել Արցախ, որպեսզի նրա հարազատները վերջին հրաժեշտը տան Հելենին և հուղարկավորեն իր հայրենիքում:
Հիշեցնենք, որ ավտովթարի հետևանքով 11 մարդ էր մահացել, նրանցից մեկը` Հելենը, Արցախից էր: Քաղաքացիները Կարմիր Խաչից պահանջում էին արձանագրել փաստը, որ Ադրբեջանն արգելել է դին տեղափոխել Արցախ: ԿԽ գրասենյակի աշխատակիցները տևական ժամանակ մնացել էին շենքում` չէին կարողանում գնալ տուն»։