19/08/2023 16:20
28-ամյա վարորդը Нива-ով կոտրել է գազախողովակների հենասյուները, էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Նարեկ Ղ.-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի սկզբնամասում՝ ժողովրդին հայտնի «Ռայկոմի խաչմերուկում», դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյուներին, ապա առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին օգնություն է ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց գնալուց՝ ասելով, որ ինքը չի տուժել:
Մինչ կժամանեին «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչները, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արտուշ Միրաքյանն ու Արմեն Օհանովը:
Վարորդը տեղում ենթարկվել սթափության փորձաքննության, եղել է սթափ: