19/08/2023 12:55
Հարևանները վեճի են բռնվել․ մեկը հայհոյել է, մյուսը՝ դանակահարել
Օգոստոսի 18-ին, ժամը 00.42-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ գոտկային շրջանի ծակած վերքով բուժօգնության է դիմել Հրազդան քաղաքի բնակիչ 38-ամյա մի տղամարդ: Նա հայտնել է, որ վնասվածքը շենքի բակում ընկնելու հետևանքով է, հաղորդում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Հրազդանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 41-ամյա տղամարդը ներկայացել է բաժին և հայտնել, որ ինքն է դանակով մարմնական վնասվածք պատճառել հարևանին:
41-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն: