20/08/2023 15:18
«Պա՛պ, իմ թանկ բալա, մի հրաշքով հետ արի, հետ»․ 44-օրյայում անհետ կորած Պապ Այվազյանի ծնունդն է․ Լուսանկարներ
Իմ հավերժ 19 տարեկան, որ մնացիր բարձունքներում արցախյան, այսօր նշում ենք քո երկնային 22 ամյակդ, որդու ծննդյան օրվա կապակցությամբ գրառում է արել 44-օրյա պատերազմում անհետ կորած Պապ Այվազյանի հայրը՝ Գարիկ Այվազյանը։
«Նշում ենք առանց քո ֆիզիկական ներկայության, առանց քո քաղցր ու վարակիչ ծիծաղի, առանց քո հոգեթովիչ երգերի, թողեցիր մեզ բախտի խորդուբորդ ճանփեքին ու ընտրեցիր մայր հայրենին։ Իմ թանկ Պապ, այս տիեզերական կարոտախտի մեջ մի փոքր մխիթարանք թողեցիր մեզ, կրտսեր եղբորդ՝ Պապի քաղցր ծիծաղն ու մարմնից բուրող հոտ,ը որ շատ է նման քո հոտին։ Պապ, իմ թանկ բալա, մի հրաշքով հետ արի, հետ», - գրել է նա։