21/08/2023 18:34
Մալիգանի մեթոդ. Լավագույնը շարժումների սահմանափակման դեմ
Հայաստանում դեռ լայն տարածում չունեցող, նոր ու շատ արդյունավետ Մալիգանի մեթոդը օգնում է հիվանդներին ազատվել տարիների ընթացքում առաջացած ծանր ախտանիշներից ու ցավերից։
Դանիացի հեղինակավոր մասնագետ Ջոզեֆ Անդերսոնի ղեկավարությամբ Մալիգանի մեթոդի վերապատրաստման կուրսն անցնելով՝ բժիշկ-կինեզիստ Արթուր Գրիգորյանը արդեն իսկ օգնել է մի շարք պացիենտների։
Հարյուրավոր մարդիկ աշխարհում, այս մեթոդի օգնությամբ, վերականգնել են իրենց շարժումների ազատությունը՝ անկախ նրանից, թե խնդիրը մարմնի որ հատվածում է՝ մարդը չի կարողանում օգտագործել իր ուսահոդը, չի կարողանում կռանալ, թե խնդիր ունի ոտքերի հետ:
Մալիգանի մեթոդը մանուալ թերապիայի տարբերվող մեթոդներից է, որ բուժում է՝ ակտիվ շարժումների օգնությամբ: Մասնագետը ցավող կամ խնդրահարույց հատվածում ձեռքերով կամ գոտու օգնությամբ ապահովում է մոբիլիզացիա ու հրահանգներ տալիս պացիենտին՝ կատարելու հատուկ վարժություններ:
Մեթոդը ամբողջ աշխարհի մասնագետներին զարմացնում է իր արագ արդյունավետությամբ . մոտ 5 օրից պացիենտի մոտ ցավերն ու սահմանափակումներն անցում են, նույնիսկ առաջին պրոցեդուրայից հետո նա նշանակալի փոփոխություն է զգում:
Կիրառվում է ողնաշարի, վերին և ստորին վերջույթների հոդերի շարժումների սահմանափակումները վերացնելու համար: Կարևոր չէ՝ սահմանափակումն առաջացել է վիրահատության, թե որևէ տրավմայի արդյունքում, քրոնիկ խնդիր է, թե սուր, կարևոր չէ նաև, թե ինչքան ժամանակ առաջ է պացիենտի մոտ զարգացել խնդիրը ու ինչ բարդության է:
Դանիացի հեղինակավոր մասնագետ Ջոզեֆ Անդերսոնի ղեկավարությամբ վերապատրաստման կուրսն անցնելով՝ Արթուր Գրիգորյանը արդեն իսկ նշված մեթոդով օգնել է մի շարք պացիենտների՝ ապահովելով առողջացում երկար տարիներ տարբեր խնդիրներից տառապող պացիենտների համար։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։