21/08/2023 20:57
Ռուսաստանն իր պարտավորություններն ամբողջությամբ կատարում է․ Աբխազիայի արտգործնախարար
2008 թվականից ի վեր Ռուսաստանն Աբխազիային ավելի քան 110 միլիարդ ռուբլու չափով ֆինանսական օգնություն է տրամադրել, հայտարարել է Աբխազիայի արտգործնախարար Ինալ Արձինբան։
«2008 թվականից ի վեր Ռուսաստանը մեր երկրին աջակցել է ավելի քան 110 միլիարդ ռուբլու չափով։ Սա շատ մեծ գումար է»,- ասել է նա։
Աբխազիայի արտգործնախարարի խոսքով՝ Աբխազիան և Ռուսաստանը ձևավորել են շատ լուրջ իրավապայմանագրային դաշտ, որի շրջանակում ամենակարևորն են «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին» 2008 թվականի և «Ռազմավարական դաշնակցության մասին» 2014 թվականի համաձայնագրերը։
«Այս համաձայնագրերում ամրագրված է Աբխազիայի Հանրապետությանը տրվող համապարփակ աջակցությունը, և ՌԴ այդ պարտավորություններն ամբողջությամբ կատարում է»,- ասել է Արձինբան՝ Ռուսաստանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչման օրվան նվիրված միջոցառումների ժամանակ։