21/08/2023 10:29
Քանաքեռ-Զեյթունում կուտակված փոշու ամպն այդքան տեսանելի՞ չէր, Կենտրոնի լվացվող շենքե՞րն են միայն տեսանելի. Ավինյանը՝ Բնապահպանական տեսչական մարմնին
Երևան քաղաքում փոշու հետ կապված որևէ ահազանգի մասով պետք է գնալ և արձանագրություններ կազմել, այսօր Քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Խնդրում եմ, ժողովուրդ, եթե այդ մասով ինձ ինչ-որ տեսանյութ է հասանելի դարձել, ուրեմն դա նշանակում է, որ այն ձեզ արդեն իսկ հասանելի պետք է դարձած լիներ: Դուք արդեն գնացած և տուգանած պետք է լինեիք տվյալ շինարարին, այդ լիազորությունները մենք տվեցինք չէ՞ ձեզ: Ես գիտեմ, որ Կենտրոն վարչական շրջանում շատ ինտենսիվ կատարվում են մաքրումներ և լվացումներ, ես գիտեմ, որ դրա մասով Բնապահպանական տեսչական մարմինը գնում, հետևում է և տուգանում է, և այն ամպերը, որ Քանաքեռ-Զեյթունում կուտակվել էին, դրանք տեսանելի՞ չէին, կենտրոնի շենքե՞րն էին տեսանելի էդ դեպքում»,- հետաքրքրվեց Ավինյանը: