21/08/2023 20:47
Պաշարված Ստեփանակերտում առավոտից երեկո հերթ են կանգնում՝ հաց գնելու համար․ բոլորին չէ, որ հասնում է (Տեսանյութ)
Ստեփանակերտի վաճառակետերում ամեն ինչը միայն պակասում է: Փոխարենը՝ վաճառակետերից դուրս հերթերն են երկարում: Քաղաքի սրտում, մոտ 50 մետր շառավղով տարածքում, այսօր միանգամից մի քանի հերթ էր ձևավորվել՝ բանկոմատների, հացի արտադրամասերի և մսի վաճառակետերի դիմաց: Բազմամարդ հերթերից ոչ բոլորն են գոհ հեռացել: Ոմանք տուն են վերադարձել ձեռնունայն՝ հույսով, որ գոնե վաղը իրենց բախտը կբերի:
Արցախի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը