21/08/2023 19:28
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բիթերը կայցելի Երևան
ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնական Ռենա Բիթերը օգոստոսի 21-28-ը կայցելի Երևան, Ամման և Կահիրե: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ:
«Իր ուղևորության ընթացքում պետքարտուղարի օգնականը վերահսկելու է ԱՄՆ հյուպատոսական գործողությունները և հանդիպելու է օտարերկրյա կառավարությունների գործընկերների հետ՝ ընդգծելու մեր խորը և շարունակական նվիրվածությունը արտերկրում ԱՄՆ քաղաքացիներին պաշտպանելուն և Միացյալ Նահանգներ օրինական ճանապարհորդությունները հեշտացնելուն»,- նշված է հայտարարությունում: