21/08/2023 20:23
Փոշեփոթորիկը ավելի է վատացրել Երևանի մթնոլորտային օդի որակը
Օգոստոսի 18-ին, 19-ին փոշեփոթորկի հետևանքով Երևանի մթնոլորտային օդում դիտվել է փոշու բարձր պարունակություն:
Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը դիտարկել է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ օգոստոսի 17-20-ը ընկած ժամանակահատվածում և ներկայացրել հետևյալ տվյալները․
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում և Շենգավիթում օգոստոսի 18-20-ը, Արաբկիրում և Նոր Նորքում՝ օգոստոսի 18-ին և 19-ին։
Ազոտի և ծծմբի երկօքսիդներիի պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։