21/08/2023 19:00
Ադրբեջանցուն պատկանող լեյբլի երգիչը համերգով հանդես կգա Երևանում․ լուրը շատերին է վրդովվեցրել
Ադրբեջանցի երգիչ Էլման Զեյնալովին պատկանող երաժշտական «Raava Music» լեյբլի հետ աշխատող երգիչ Անդրոն օգոստոսի 30-ին համերգով հանդես կգա Երևանում, գրել է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Անդրոն (իսկական անունը Իոան Ժանի Կուզնեցով) ՌԴ–ում է հանդես գալիս, ռեպ կատարող է, գնչուական ծագում ունի։
Հայաստանի հասարակության շրջանում նրա համերգի վերաբերյալ լուրը միանշանակ չի ընդունվել, շատերը վրդովված են․ լեյբլի հիմնադիր, պրոդյուսեր Էլման Զեյնալովը ադրբեջանցի է և 2020 թվականին 44-օրյա պատերազմի օրերին սոցցանցերում ի պաշտպանություն Ադրբեջանի հրապարկումներ էր անում։