22/08/2023 11:37
Վլադիմիր Գասպարյանի կնոջ վերաբերյալ գործը հակակոռուպցիոն դատարանում է
Ոստիկանության նախկին պետ Վ. Գասպարյանի կնոջ վերաբերյալ գործը մակագրվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։ Այս մասին հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Ս. Գասպարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելուն օժանդակելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու համար։