22/08/2023 20:42
Իրանում ցուցադրել են ռազմարդյունաբերության ոլորտի վերջին ձեռքբերումները․ «Mohajer-10»-ն ունակ է օդում մնալ 24 ժամ
Իրանը ներկայացրել է «Mohajer- 10» նոր անօդաչու թռչող սարքը, որի գործողության հեռահար շառավիղն առնվազն 2 հազար կմ է, հայտնում է Fars գործակալությունը։
Նոր ԱԹՍ-ն ցուցադրել են երկրի ռազմական արդյունաբերության վերջին ձեռքբերումները ներկայացնող ցուցահանդեսի ժամանակ, շնորհանդեսին ներկա է եղել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Նշվում է, որ Mohajer 10-ի թռիչքի առավելագույն տևողությունը 24 ժամ է, իսկ թռիչքի բարձրությունը հասնում է 7 կմ-ի։ Նոր ԱԹՍ-ն կարող է թռչել մինչև 210 կմ/ժ արագությամբ, կրել տարբեր տեսակի զինամթերք ու Ghaem և Almas ռումբեր։
Mohajer 10-ի վառելիքի առավելագույն պաշարը 450 լիտր է կազմում, կարող է տեղափոխել մինչև 300 կգ ռազմական բեռ։ Իրանական նոր անօդաչու թռչող սարքը համալրված է հետախուզական և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։