ՄԱԿ-ում Հայաստանի ապաշնորհ գործողություններն ավելի շատ վնաս տվեցին, քան օգուտ. Հարութ Սասունյան

22/08/2023 14:49

ՄԱԿ-ում Հայաստանի ապաշնորհ գործողություններն ավելի շատ վնաս տվեցին, քան օգուտ. Հարութ Սասունյան


Ներկայացնում ենք «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանի նոր հոդվածը․

«Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամ պետություններից, որոնցից հինգը՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը և Ֆրանսիան մշտական անդամներն են և ունեն վետոյի իրավունք, իսկ մնացած տասը ընտրվում են երկու տարի ժամկետով՝ ռոտացիոն կարգով:

Անվտանգության խորհրդի լիազորությունները ներառում են խաղաղապահ գործողությունների հաստատումը, միջազգային պատժամիջոցների սահմանումը և ռազմական գործողությունների արտոնումը։ Սա ՄԱԿ-ի միակ մարմինն է, որն իրավասու է պարտադիր բանաձևեր ընդունել անդամ պետությունների վերաբերյալ:

Անվտանգության խորհուրդը, նման լայն հանձնառություններով, ՄԱԿ-ի այն ճիշտ մարմինն է, որը պետք է զբաղվի Արցախի 120 հազար հայերի նկատմամբ Ադրբեջանի շրջափակմամբ, ինչը կարող է նրանց սովի մատնել՝ հանգեցնելով ցեղասպանության՝ ըստ ՄԱԿ-ի այդ եզրույթի սահմանման:

Ցավոք, Անվտանգության խորհրդի նկատմամբ իր սխալ մոտեցման պատճառով Հայաստանի կառավարությունը բաց թողեց այս բացառիկ հնարավորությունը՝ հասնելու ՄԱԿ-ի մարմնի կողմից բանաձևի ընդունման, որով կոչ կարվեր Ադրբեջանին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը, հակառակ դեպքում կկիրառվեն խիստ պատժամիջոցներ։

Անվտանգության խորհրդին ուղղված խնդրագիրը քննարկելու ճիշտ ճանապարհը կլիներ այն, որ Հայաստանը պատրաստեր բանաձևի նախագծի տեքստ, հանդիպեր բոլոր 15 անդամների հետ և փորձեր համոզել նրանց համաձայնություն տալ առաջարկվող բանաձևին: Քանի որ շրջափակումը շարունակվում է արդեն ութ ամիս, Հայաստանի կառավարությունը բավական ժամանակ ուներ գործն ավարտին հասցնելու համար։

Առանց որևէ նախապատրաստության Անվտանգության խորհրդին դիմելը և դրական արդյունք ակնկալելն անիրատեսական է և դատապարտված է ձախողման։ 15 անդամ պետությունների դեսպանները միշտ նախնական ցուցումներ են ստանում իրենց արտաքին գործերի նախարարություններից, թե ինչ պետք է ասել ՄԱԿ-ի նիստերին, և եթե կա առաջարկվող բանաձևի նախապես պատրաստված տեքստը, նրանց ասվում է, թե ինչպես պետք է քվեարկել: Նիստի ժամանակ տեղում ոչինչ չի որոշվում և որևէ գործողություն չի կարող ձեռնարկվել, քանի դեռ նախապես համաձայնեցված չէ:

Հայաստանի կառավարությունը պետք է իմանար այս հիմնական փաստերը և համապատասխան քայլեր ձեռնարկեր՝ նախքան Անվտանգության խորհրդի նիստին խնդրանքով դիմելը՝ հաջող արդյունք ապահովելու համար։ Նման նախապատրաստական ​​աշխատանքների բացակայության պայմաններում զարմանալի չէ, որ Անվտանգության խորհուրդը բանաձև չընդունեց, որով նախազգուշացներ Ադրբեջանին, որ խիստ պատժամիջոցներ կկիրառվեն, եթե նա անհապաղ չարգելափակի Լաչինի միջանցքը։

Նիստի ընթացքում բոլոր 15 անդամ պետությունները հանդես եկան ելույթներով, որոնցից շատերը կոչ արեցին Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը և խնդիրը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։ Ֆրանսիայի դեսպանը հանդես եկավ Հայաստանի համար ամենաբարենպաստ ելույթով, իսկ Ռուսաստանի դեսպանի խոսքերը հիասթափեցնող էին։ Երբ նիստն ավարտվեց, բոլորը ոտքի կանգնեցին ու առանց բանաձև ընդունելու ու շրջափակման հարցը լուծելու լքեցին դահլիճը։ Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք Անվտանգության խորհրդի անդամ չեն, կրկնեցին Լաչինի միջանցքի վերաբերյալ իրենց բազմաթիվ կեղծիքները՝ հերքելով ողջ աշխարհին ակնհայտ փաստերը։ Ինչո՞ւ Հայաստանը, Թուրքիայի հայտարարություններին հակազդելու համար, չէր դասավորել Կիպրոսի կամ Հունաստանի մասնակցությունը նիստին՝ ի պաշտպանություն իր դիրքորոշման:

Ցավոք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները գերադասեցին հետապնդել իրենց նեղ ազգային շահերը, քան փորձել փրկել 120 հազար սովահար արցախահայերի կյանքը՝ այդպիսով հրաժարվելով իրենց մարդասիրական պատասխանատվությունից և վարկաբեկելով Միավորված ազգերի կազմակերպության սկզբունքայնությունը։ Խայտառակություն է, որ Անվտանգության խորհուրդը նույնիսկ չփորձեց աջակցել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումներին։

Այս առիթով Նյու Յորք մեկնած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը պատշաճ ելույթ ունեցավ՝ կոչ անելով Անվտանգության խորհրդին «հանդես գալ որպես ցեղասպանության կանխարգելման, այլ ոչ թե ցեղասպանության ոգեկոչման մարմին, երբ արդեն շատ ուշ կլինի»։ Միրզոյանը խնդրեց, որ ՄԱԿ-ն Արցախ ուղարկի կարիքների գնահատման միջգերատեսչական առաքելություն, որն անտեսվեց։ Այդուհանդերձ, նա չկարողացավ պահանջել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրամայի Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը և պատժամիջոցներ կիրառել, եթե նա չկատարի։ Մյուս կողմից, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը իրեն նեղություն չէր տվել Բաքվից թռչել Նյու Յորք՝ քաջ գիտակցելով, որ ՄԱԿ-ի նիստում ոչինչ չի լինելու։

Ադրբեջանի դեսպանը կեղծորեն հայտարարեց՝ քանի որ Արցախն իր երկրի տարածքի մի մասն է, նա կարող է անել այն, ինչ ուզում է, և ոչ ոք իրավունք չունի միջամտելու։ Ամբողջ աշխարհը գիտի, որ նա բոլորովին սխալ է։ Մարդու իրավունքների խախտումները համընդհանուր հետաքրքրություն են ներկայացնում։ Դրանք լրջորեն մտահոգում են ողջ աշխարհին և որևէ երկրի ներքին գործը չեն։

Թեև մի քանի դեսպաններ Ադրբեջանին հորդորեցին ապաշրջափակել Լաչինի միջանցքը, սակայն, ցավոք, այդ խնդրանքները պարզապես մնացին որպես «ձայն բարբառո անապատի»: Ադրբեջանն անտեսեց նման բոլոր խնդրանքները, քանի որ նա մերժել է մի քանի պետությունների ղեկավարների, արտգործնախարարների, Եվրամիության, Եվրոպական խորհրդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Համաշխարհային դատարանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նմանատիպ հորդորները: Խոսքերն անիմաստ են առանց գործողության։

Իր դեմքը փրկելու համար Փաշինյանը ՄԱԿ-ի նիստից հետո ասաց հայերին, որ այժմ ամբողջ աշխարհը գիտի, որ Ադրբեջանը, հակառակ իր հերքումների, արգելափակում է Լաչինի միջանցքը։ Սա անիմաստ հայտարարություն է, քանի որ բոլորն արդեն գիտեին, որ միջանցքն արգելափակված է։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի նպատակը դա չէր։ Նպատակը եղել է բանաձևի ընդունումը և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը։ Հայաստանը չկարողացավ իրականացնել այդ կարևոր նպատակը։ 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը շատ ավելին էր, քան բաց թողնված հնարավորություն Հայաստանի և Արցախի համար։ Բարձրացնելով, ապա ի դերև հանելով հայերի ակնկալիքները, որ Անվտանգության խորհուրդը կվերացնի շրջափակումը, էլ ավելի բարոյալքեց ողջ աշխարհի հայերին: Շատ ավելի նախընտրելի կլիներ, որ Հայաստանը որևէ քայլ չձեռնարկեր, քան կիսատ-պռատ փորձ աներ, որն ավելի մեծ վնաս հասցրեց:

Անցյալ շաբաթվա ձախողված նիստից հետո ադրբեջանցի պաշտոնյաները պարծենում էին, որ ՄԱԿ-ում ոչ ոք չէր հավատում Հայաստանի «անհիմն մեղադրանքներին», ինչի արդյունքում որոշում չկայացվեց։ Ցավոք, Ադրբեջանն այժմ ավելի քան երբևէ քաջալերված է հավելյալ ագրեսիվ քայլերի դիմելու Արցախի և Հայաստանի դեմ՝ քաջ գիտակցելով, որ աշխարհում ոչ ոք Ադրբեջանի դեմ որևէ քայլ չի ձեռնարկի»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:39 Եթե 2018 թ. հեղափոխությունից հետո գնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան Այսօր, 15:16 Դատական իշխանության օրը Սրբուհի Գալյանը կարևորել է կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը Այսօր, 13:41 Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն. Փաշինյան Այսօր, 13:38 Армяне всего мира, гуляют так красиво. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Այսօր, 13:30 Ձյուն, մառախուղ. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Այսօր, 12:43 Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված Այսօր, 12:05 Հրդեհի ահազանգ` Հյուսիսային պողոտայում Այսօր, 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան Այսօր, 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ Այսօր, 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին Այսօր, 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից 11/01/2025 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին 11/01/2025 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան 11/01/2025 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան 11/01/2025 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) 11/01/2025 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ 11/01/2025 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 11/01/2025 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց 11/01/2025 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/01/2025 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 11/01/2025 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին 11/01/2025 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով 11/01/2025 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ 11/01/2025 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով 11/01/2025 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով 11/01/2025 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ 11/01/2025 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան 11/01/2025 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում 11/01/2025 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր 11/01/2025 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը 11/01/2025 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան 11/01/2025 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան 11/01/2025 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները 11/01/2025 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան 11/01/2025 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է 11/01/2025 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան 11/01/2025 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է 11/01/2025 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել 11/01/2025 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն 11/01/2025 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար

Տվյալ բաժնի վերջին նյութերը