22/08/2023 21:43
Արցախի կողքին կանգնելը, սոլիդարություն հայտնելը, բողոք ցույց տալն անհրաժեշտություն է․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքի խորհրդին։
«Սեպտեմբերի 2-ին, ժամը՝ 18։00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք՝ հաջակցություն Արցախի։
Արցախի պաշարման 9 ամիսների ընթացքում, ցավոք, այդպես էլ Երևանում իսկապես Արցախին ոգի փոխանցող, «Դու մենակ չես» ասող հավաք տեղի չունեցավ։ Ամսի 2-ի նպատակը հենց դա է։ Ամեն ինչ արվում է, որ այդպիսի հանրահավաքներ միայն Երևանում տեղի չունենան։ Այդ օրը իշխանափոխություն չի լինելու, սակայն մի օր այն տեղի կունենա։ Հիմա ժողովրդական մակարդակով Արցախի կողքին կանգնելը, սոլիդարություն հայտնելը, բողոք ցույց տալն անհրաժեշտություն է։
Արցախի անկախության օրը՝ հանուն Արցախի»,- գրել է Քրիստինե Վարդանյանը։