22/08/2023 18:37
«Պայքար է գնում ժողովուրդների հոգիների համար»․ Ֆինլանդիայի նախագահը կոչ է արել զերծ մնալ այլ երկրների մտածողությունը փոխելու փորձերից
Արևմուտքը պետք է ձեռնպահ մնա ԲՐԻԿՍ-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա ) մտածելակերպը փոխելու փորձերից, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն՝ արտասահմանում Ֆինլանդիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ Նրա ելույթի տեքստը հրապարակվել է Ֆինլանդիայի նախագահի պաշտոնական կայքում։
«Մենք պետք է ուշադիր հետևենք՝ ինչ նոր նախաձեռնություններ կառաջարկեն ԲՐԻԿՍ-ի երկրները։ Հնարավոր է՝ դրանցից ոչ բոլորը դուր գան Արևմուտքին։ Պայքարը ժողովուրդների հոգիների համար է գնում, բայց մեր առաքելությունը այլոց մտածողության բացերը մատնանշելը չէ, մենք պետք է խոսքով ու գործով ցույց տանք՝ ինչու են ուրիշները որոշ հարցերի այլ դիտանկյունից մոտենում։ Միշտ չէ, որ պետք է ձգտել փոխել այլոց մտածողությունը, երբեմն ոչ պակաս կարևոր է նրանց նկատմամբ հարգանք ցուցաբերելը»,- ասել է Ֆինլանդիայի նախագահը։