22/08/2023 09:59
«Հրապարակ». Լուսանկարում են հանգստի մեկնող ընդդիմադիրներին և ՖԲ զոմբիների միջոցով ամոթանք տալիս
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմն ու ԱԱԾ-ն, իրենց կարճ խելքով, գտել են Փաշինյանին քննադատողներին «վարկաբեկելու» ձևը: Ամառվա ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում հերթապահում են և լուսանկարում հանգստի մեկնող ընդդիմադիրներին, անգամ` խմբագիրներին և ՖԲ զոմբիների միջոցով ամոթանք տալիս, թե երկիրն այս վիճակում, սրանք գնում են հանգստանալու:
Բայց եթե ընդդիմադիրներն իրենց անձնական վաստակով են մեկնում հանգստի, իշխանության ներկայացուցիչները դա անում են ողջ տարին` պետբյուջեի հաշվին: Երկրի վիճակն էլ հենց նրանց գործունեության անմիջական հետևանքն է»։