22/08/2023 16:28
Խորեն Ծատուրյանը ոսկե և արծաթե մեդալներ է նվաճել պարածանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում
Դուբայում ընթացող պարածանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Խորեն Ծատուրյանը 49 կգ քաշային կարգում նվաճել է առաջին տեղը ընդհանուր բարձրածրած քաշերի հաշվարկով և արծաթե մեդալ նվաճել լավագույն բարձրացրած քաշ հաշվարկով։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի պարալիմպիկ ազգային կոմիտեն։
«Մեր հավաքականի մյուս մարզիկ Արթուր Բաբայանը Աշխարհի առաջնությունում գրավեց 4-րդ հորիզոնականը։
Վաղը նրանք կրկին կմրցեն, այս անգամ մեծահասակների հետ և հուսանք՝ և՛ Արթուրը, և՛ Խորենը կնվճաեն նոր մեդալներ»,- նշված է հաղորդագրությունում։