22/08/2023 10:45
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Հայաստան
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի օգնական Ռենա Բիթերը կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունից:
«ԱՄՆ պետքարտուղարի՝ հյուպատոսական հարցերով օգնական Ռենա Բիթերն օգոստոսի 21-28-ը կայցելի Երևան, Ամման և Կահիրե:
Իր ուղևորության ընթացքում պետքարտուղարի օգնականը կհետևի ԱՄՆ հյուպատոսական գործողություններին և կհանդիպի օտարերկրյա կառավարությունների գործընկերներին՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը և կայուն հանձնառությունը երկրից դուրս իր քաղաքացիների պաշտպանությանը և դեպի ԱՄՆ օրինական ճանապարհորդությունների դյուրացմանը», - ասված է Պետդեպի մամուլի հաղորդագրության մեջ: