22/08/2023 15:10
Ամփոփվել են «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2023-2024» ծրագրի մրցույթի արդյունքները
Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2023-2024» ծրագրի մրցույթի արդյունքները։
Մրցույթի ընթացքում հաշվի են առնվել հայտատուների՝ սերտիֆիկացման պարագայում օրգանական արտադրանքի արտահանման հեռանկարներն ու պրոդուկտի նկատմամբ հետաքրքրության աճը, ծրագրերի բնապահպանական ազդեցությունը, ծրագրերի կարճատև ու երկարատև նպատակները, մոտիվացիան, ռիսկերը:
Այս տարի ծրագրի աջակցությամբ սերտիֆիկացում կստանա 13 ՓՄՁ և անհատ տնտեսվարող։
«Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2023-2024» ծրագրի մրցույթի հաղթող տնտեսվարողներն են՝
- Նարեկ Հովհաննիսյան (մեղվաբուծություն)
- Սամվել Հակոբյան (չրերի արտադրություն)
- Նաիրա Համբարձումյան (մրգերի մշակություն)
- Նաիրի Գալստյան (մեղվաբուծություն)
- Սուրեն Գրիգորյան (բանջարեղենի մշակություն)
- Աշոտ Ղազարյան (հացահատիկի մշակություն)
- Վիգեն Մնացականյան (մեղվաբուծություն)
- Ներսես Մանուկյան (մեղվաբուծություն)
- Արեգ Գալստյան (թեյերի արտադրություն)
- Լևոն Պարոնյան (հացահատիկի մշակություն)
- Վարդան Քոչարյան (մեղվաբուծություն)
- Հայարփի Հակոբյան (մեղվաբուծություն)
- Գոհար Մովսիսյան (հացահատիկի և բանջարեղենի մշակություն)
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրն Ակբա բանկը և NABU-ն համատեղ իրականացնում են 2015թ.-ից։ Ծրագրի նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման խթանումն ու ոլորտի արտադրողներին օժանդակելն է: