22/08/2023 14:41
Գյումրիի «Շիրակը» նոր գլխավոր մարզիչ ունի
Գյումրիի «Շիրակը» նոր գլխավոր մարզիչ ունի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Սիրելի շիրակցիներ, հարգելի ֆուտբոլասերներ, մեր ակումբի գլխավոր թիմը գլխավորել է Արսեն Հովհաննիսյանը: Վերջինս երկար տարիներ աշխատում է մեր ակումբի համակարգում՝ մանկապատանեկան թիմերից հասնելով մինչև ակումբի երկրորդ թիմ:
Անցած մրցաշրջանի մեկնարկից՝ 34-ամյա մասնագետը գլխավորում էր «Շիրակ-2»-ը: Արսեն Հովհաննիսյանի գլխավորած մարզչական շտաբում կաշխատեն մարզիչներ Անդրանիկ Բարիկյանը, Վարդան Պավլեյանը և դարպասապահների մարզիչ Էդգար Մովսիսյանը:
Շնորհավորում ենք մեր մարզչին նշանակման առթիվ, մարզչական նոր շտաբին մաղթում ենք հաջողություն ու հաղթական ընթացք»,-ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Գյումրիի թիմը գլխավորում էր Էդգար Թորոսյանը, որը հրաժարականի դիմում է ներկայացրել։