23/08/2023 11:28
Վերջին 5 տարիներին հայկական սփյուռքը քայքայվել է, բոլորը բոլորին արժեզրկում են, կապն էլ խզվել է. Արա Աբրահամյան (Տեսանյութ)
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ վերջին 5 տարիներին հայկական սփյուռքը քայքայվել է:
«Բոլորը բաժանված են: Ռուսաստանում ազգային մոտ 400 կազմակերպություն է բացվել, սակայն դրանք շատ արագ փակվում են: Ցավոք, ՌԴ-ում չբացվեց մի կազմակերպություն, որը գոնե կես տոկոսով կայանար: Բացում են կազմակերպություն, զգում են, որ պետք է աշխատեն, բայց իրենք այդ փորձը չունեն: Հետո տեսնում են, որ ոչ մի բան չի ստացվում, սկսում են հայտարարել, որ հայերի միությունն է խանգարում: Բոլորը բոլորին արժեզրկում են: Կապը խզվել է: Եթե վերցնենք Փաշինյանի հայտարարությունները, որ մեր սփյուռքը միասնական է․․․, բայց ես կարող եմ թվել իր ասածից 30 կետ, որը չի կատարվել»,- հայտարարեց նա:
Նրա խոսքով՝ մինչև հեղափոխությունը Ռուսաստանի հայերի միությունը ՀՀ-ում տասնյակ միջոցառումներ է անցկացրել պետության հետ համատեղ. «Աշխատում էինք ԱԳՆ-ի, Սփյուռքի նախարարության հետ: Դա բավարար չէր, բայց գոնե առաջ էինք գնում: Ինչ-որ մի կապ, հույս կար, որ ամեն ինչ լավ է լինելու: Ես ուրախ կլինեմ, որ ՌԴ-ի 3մլն հայերը միանան ու մի կազմակերպություն ստեղծեն, ես ամենաերջանիկ մարդը կլինեմ: Բա ո՞ւր են, թող անեն: Այսօր չկա Սփյուռք-Հայաստան հարաբերություն, միջոցառումներ, չկա մոտեցում, քաղաքականություն»: