23/08/2023 20:56
Պաշարված Արցախի Մարտունու շրջանում հացը կվաճառեն կտրոններով (Տեսանյութ)
Օրվա հացը չլուծված խնդիր է մնում Արցախի շատ ընտանիքների համար: Ստեփանակերտում ալյուրի պակասի պատճառով հացի մի շարք արտադրամասեր դադարեցրել են աշխատանքը, աշխատողների հարակից տարածքում էլ հերթեր են օրվա բոլոր ժամերին, բայց անգամ այս դեպքում հացը բոլորին չի հասնում:
Արցախի Մարտունու շրջանում էլ հացը վաղվանից կվաճառեն կտրոններով։ Դրանք ստանալու համար բնակիչները պետք է ներկայացնեն ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթեր։
Ավելի մանրամասն՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում