23/08/2023 18:09
Արայիկ Հարությունյանը պատրաստ է բացել Արցախի դռները. երաշխիքներ է ստացել. Հայկ Նահապետյան (Տեսանյութ)
Փորձ է արվում պաշարված ամրոցի՝ Արցախի դարպասը բացել ներսից, դարպասը բացվում է, եթե Աղդամով այսպես կոչված հումանիտար բեռ է մտնում Արցախ. որ պահին այդ ճանապարհը գործի որպես հումանիտար միջանցք, Լաչինի միջանցքի մասին կարելի է մոռանալ, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
«Հիմա Արցախի դռները ներսից բացելու գործընթացն է, ժողովուրդն ընդդիմանում է, իշխանությունը՝ ժամ առ ժամ մոտեցնում պահը։ Մի՞թե Արցախի ղեկավարությունը չէր հաշվարկել, որ շրջափակում լինելու է, 88-92 թթ.-ին Արցախը շրջափակված է եղել, դիմադրել է, հաղթահարել է։ Արցախի այսօրվա իշխանությունը վիճակը համարժեք չէր գնահատել, պարենային անվտանգության մասին չէր հոգացել, կամ պարեն կա, բայց հատուկ ստեղծվում է ծայրահեղ վիճակ՝ ցույց տալու համար, որ ելքեր չկան, «միակ ընտրությունն» Աղդամի ճանապարհն է։ Աշխարհազորի ինքնահռչակ հրամանատարի երևան գալը Աղդամի ճանապարհը գործարկելու արարներից է. այդպիսով փորձում են վախեցնել ընդդիմացողներին, որ հանկարծ չխոչընդոտեն Աղդամի ճանապարհի գործարկումը»։
Համակարգված գործընթացի միակ նպատակը Արցախում ապրողներին հոգեբանորեն ծնկի բերելն է ու դռներն առանց դիմադրության բացելը։ Արայիկ Հարությունյանն իր քաղաքական թիմով պատրաստ է բացել Արցախի դռները, Փաշինյանի միջնորդությամբ Արևմուտքից ստացել են երաշխիքներ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։