23/08/2023 12:57
ԼՂ-ի շուրջ ՄԱԿ ԱԽ քննարկումը ոչնչի չհանգեցրեց, ԱՄՆ վարչակազմը պետք է վճռական քայլեր ձեռնարկի․ Ադամ Շիֆ
ՄԱԿ-ի ԱԽ-ում ԼՂ շրջափակման շուրջ քննարկումը ոչնչի չհանգեցրեց, ԱՄՆ վարչակազմը պետք է ավելի վճռական քայլեր ձեռնարկի։ Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը։
Շիֆը խոսել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդի հետ մի բանաձևի անհրաժեշտության մասին, որը կպահանջի վերջ տալ միջազգային իրավունքի խախտմանը, կապահովի սննդի և դեղորայքի հասանելիությունը և մարդկանց ազատ տեղաշարժը։