23/08/2023 21:07
Ուկրաինայի Գերագույն Ռադան տարածքային զիջումները բացառելու մասին որոշում է ընդունել
Ուկրաինայի Գերագույն Ռադան բանաձև է ընդունել, որը բացառում է տարածքային զիջումները՝ հանուն հակամարտության դադարեցման։
«Ուկրաինայի Գերագույն Ռադայի ընդունած №9626 որոշմամբ բացառվում են տարածքային զիջումները՝ հանուն պատերազմի դադարեցման։ Փաստաթղթով սահմանվում է, որ պատերազմի ավարտի համար տարածքային ցանկացած զիջում անընդունելի է»,- նշված է Ռադայի Տելեգրամ ալիքում։
Նշվում է նաև, որ Կիևը գործադրելու է բոլոր ջանքերը՝ «Ղրիմի վերամիավորման համար»։