23/08/2023 13:39
Չեխիայի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ
Չեխիայի արտգործնախարարը երեկ Հայաստանի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին վերջինս գրել է թվիթերի իր միկրոբլոգում:
«Անվտանգությունն ու տեղաշարժի ազատությունը պետք է երաշխավորված լինեն։ Անհրաժեշտ է երկխոսություն՝ ներգրավված կողմերի միջև»,- ընդգծել է Լիպավսկին: