23/08/2023 21:33
Սա պայքար է ընդդեմ նվաստացման և անզորության, հանուն ինքնության և արժանապատվության. Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ)
Մենք այս ընտրություններին մասնակցում ենք «Հեղափոխություն՝ հանուն ինքնության» օրակարգով, որը մեր իրականության վերարժևորման և մեր դերի վերաիմաստավորման օրակարգն է, հայտարարել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ այս օրակարգի հիմքում ընկած է ցանկացած խորքային փոփոխության հավերժական շարժիչ ուժը, այն է՝ սեփական ճակատագրի հիմնական դերակատարը լինելու գիտակցումը և պայքարի կամքի ձևավորումը։
«Սա խորքային փոփոխությունների տանող միակ ճանապարհն է, որն անգամ պատմության մեջ այլընտրանք չի ունեցել։ Այս պայքարը սկսվում է Երևանից՝ համայն հայության մայրաքաղաքից, և այսօր Երևանցուն է տրված այդ կարևորագույն փոփոխությունը իրականացնելու բացառիկ առաքելությունը։
Սա պայքար է ընդդեմ նվաստացման և անզորության, սա պայքար է հանուն ինքնության և արժանապատվության»,- ասել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահը։