23/08/2023 20:01
Դեմ ենք հեգեմոնիային․ Պուտին
ԲՐԻԿՍ-ի երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) դեմ են աշխարհում հեգեմոնիային և նեոգաղութատիրական քաղաքականությանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարների մասնակցությամբ առցանց հանդիպման ժամանակ։
«Մենք դեմ ենք հեգեմոնիային, որոշ երկրների կողմից իրենց «բացառիկության» քարոզչությանը և դրա վրա հիմնված նեոգաղութատիրական քաղաքականությանը»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Արևմտյան երկրների՝ իրենց գերիշխանությունը պահպանելու ցանկությունն է Ուկրաինայում ճգնաժամի պատճառ դարձել։
«Սկզբում Արևմուտքի օգնությամբ Ուկրաինայում հակասահմանադրական պետական հեղաշրջում տեղի ունեցավ, հետո այն մարդկանց դեմ, որոնք դեմ էին այդ հեղաշրջմանը, պատերազմ սանձազերծվեց՝ դաժան պատերազմ՝ 8 տարի շարունակ»,- ասել է ՌԴ նախագահը։