23/08/2023 21:56
Աճուրդի է հանվել Ստալինի ամառանոցը
Ռուսաստանի Միտիշչիի շրջանի մոտ գտնվող «Լիպկի» դաստակերտը, որը 19-րդ դարում պատկանել է ֆաբրիկատեր Ռուպերտին, իսկ սովետական իշխանության տարիներին վերածվել է կառավարական ամառանոցների, աճուրդով հանվել է վաճառքի։
ДОМ.РФ հավելվածում նշված տվյալների համաձայն՝ լոտի ընդհանուր մակերեսը 38,4 ՀԱ է, հատուկ պահպանվող այս տարածքը շրջապատված է լորենիների պուրակով։ Վարչական շենքերի համալիր հանդիսացող այս տարածքը աճուրդի կհանվի 2023 թվականի չորրորդ եռամսյակում, այժմ ընթանում է աճուրդում վաճառվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման փուլը։ Մեկնարկային գինը դեռ որոշված չէ, սակայն օբյեկտը գնահատվում է 400-500 միլիոն ռուբլի։
«Լիպկին» գտնվում է Միտիշչիի շրջանի Վեշկի գյուղից արևմուտք։ Այն որպես կառավարական ամառանոց է ծառայել մինչև 1989 թվականը։ 1932-1934 թվականներին Իոսիֆ Ստալինը մշտապես ապրել է այստեղ։