23/08/2023 12:27
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում և Արցախում
Ադրբեջանի Նեֆթչալա քաղաքից 52 կմ հարավ oգոստոսի 23-ին տեղական ժամանակով ժամը 01:23-ին (Գրինվիչի ժամանակով օգոստոսի 22-ին, ժամը 21:23-ին) գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տարածած հաղորդագրությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել Լեռնային Ղարաբաղում՝ 3 բալ և ՀՀ Սյունիքի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։