23/08/2023 12:36
30 տարի առաջ այս օրը զոհվեցին Մերուժան Մոսիյանն ու Մհեր Ջուլհաճյանը՝ Մարտունու դիրքերում պաշտպանական հատվածը ամրապնդելիս
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը կրկին կոչ է արել սեպտեմբերի երկուսին հանուն Արցախի լինել Ազատության հրապարակում՝ ավելացնելով․
«30 տարի առաջ այս օրը՝ 1993 թվականի օգոստոսի 23-ին, Մարտունու դիրքերում պաշտպանական հատվածը ամրապնդելիս զոհվեցին Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Մերուժան Մոսիյանը եւ լիբանանցի դաշնակցական, ԼՂՀ Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հետախուզական եւ զինական մասի խորհրդական Մհեր Ջուլհաճյանը մարտական ընկերների՝ Արտակ Մնացականյանի, Լեւոն Համբարձումյանի եւ Ռուդիկ Ավագյանի հետ:
Այսօր էլ Մերուժանի գերդաստանը բնակվում է Արցախում: Եղբայրը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչն է, ԱԺ պատգամավոր: Արցախահայերի պես կենաց մահու պայքար են մղում Հայրենիքի համար: Պարտավոր ենք նրանց կողքին լինել հանուն Արցախի, որն էլ ապահովում է Սյունիքի, Գեղարքունիքի, Երեւանի անվտանգությունը...
Սեպտեմբերի 2-ին՝ 18:00-ին, լինենք Ազատության հրապարակում՝ հանուն Արցախի»: