23/08/2023 15:19
Հայաստանն առաջին ոսկե մեդալակիրն ունի գրեփլինգի աշխարհի առաջնությունում
Վարշավայում ընթացող գրեփլինգի աշխարհի Մ20 առաջնության Gi մրցաձևում ոսկե մեդալ է նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Սպարտակ Միքայելյանը։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի «Ֆեյսբուք»-ի էջը, Հովհաննես Հովհաննիսյանը նույն մրցաձևում դարձել է արծաթե, իսկ Տիգրան Ղազախյանը՝ բրոնզե մեդալակիր:
Ի դեպ, Սպարտակ Միքայելյանը դարձել է հայկական գրեփլինգի պատմության մեջ առաջին ոսկե մեդալակիրն՝ աշխարհի առաջնությունում: