23/08/2023 16:41
Փակ շուկային հարակից գետնանցումի վերելակը միտումնավոր վնասել են․ քաղաքապետարանի պաշտոնյա
Միտումնավոր համայնքային գույքը վնասելը պատասխանատվություն է ենթադրում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։
«Փակ շուկայի հարակից գետնանցումում կահավորված վերելակը միտումնավոր վնասել, ռելսերից քաշել, հանել են: Քանի որ հարակից տարածքում առկա են տեսախցիկներ, վստահաբար տեսանյութը վերցնելու ենք և հանձնենք իրավապահ մարմիններին»,- գրել է նա: