24/08/2023 17:52
Ստացա պաշտոնական ծանուցում, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը ավարտվել է․ Փաստաբան
Այսօր քննչական կոմիտեից ստացա պաշտոնական ծանուցում, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը ավարտվել է և վաղը կարող ենք ծանոթանալ քրեական գործի նյութերին, գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Այս առումով մի բան է հետաքրքիր՝ 9 օր առաջ դատարանում, երբ քննարկվում էր Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգման հարցը, որպես դրա հիմնավորում քննիչը վկայակոչում էր այն, որ քրեական վարույթով դեռևս պետք է կատարվի հսկայածավալ քննություն, իսկ դատարանը դա համարեց հիմնավոր փաստարկ: Փաստորեն, ոչ մի քննություն էլ չկար կատարելու, պետք էր պարզապես Արմեն Աշոտյանին պահել անազատության մեջ»,- հավելել է Աթանեսյանը: