24/08/2023 12:07
Կրթաթոշակ պետք է ստանան նրանք, ովքեր լավ են սովորում, ոչ թե ովքեր անապահով են. Փաշինյան (Տեսանյութ)
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի եւ մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների նոր չափեր կսահմանվեն: Նախագիծը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի զեկուցմամբ ներակայացվեց կառավարության անդամներին:
«Ոլորտում ունենք կրթաթոշակային քաղաքականություն՝ պետական բյուջեից միայն բուհերում կրթաթոշակների համար տարեկան տրամադրվում է շուրջ 846 միլիոն դրամ, սակայն դա որևէ կերպ խթան չի հանդիսանում սովորողների առաջադիմության ու կրթական արդյունքի բարելավման համար, որովհետեւ մեկ ուսանողին հատկացվող ամսական կրթաթոշակը տատանվում է 4-5 հազար դրամի սահմաններում: Որպեսզի ավելի նպատակային իրագործենք այս ծրագիրը, պետք է վերանայենք կրթաթոշակային քաղաքականությունը՝ մեծացնելով յուրաքանչյուր ուսանողին տրվող ուսանողի կրթաթոշակի չափը և հստակեցնելով կրթաթոշայի տրամադրման պայմաններն ու պահանջները», - ասաց նախարարը:
Նախարարը նշեց, որ կրթաթոշակ կսահմանվի նաև հաշմանդամություն ունեցող ուսանողների համար:
Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով նախագծին՝ նշեց, որ կրթությունը պետք է կենտրոնանա կրթության վրա։ Ըստ նրա, կրթաթոշակ պետք է ստանան նրանք, ովքեր լավ են սովորում, ոչ թե ովքեր անապահով են։
Մանրամասները՝ տեսանյութում