24/08/2023 18:42
Իրանում BRICS-ին անդամակցությունը պատմական իրադարձություն են որակել
BRICS-ին Իրանի անդամակցությունը պատմական իրադարձություն է, հայտարարել է ԻԻՀ նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով ղեկավարի տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։
«Իրանը ԲՐԻԿՍ-ի անդամ դարձավ։ Աշխարհի զարգացող երկրների խմբին անդամակցությունը պատմական իրադարձություն է և Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության ռազմավարական հաջողությունը»,- գրել է Ջամշիդին ՝ X –ի (նախկինTwitter) միկրոբլոգում։
Նշենք, որ BRICS-ի անդամ երկրներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան։ BRICS-ի գագաթնաժողովն անցկացվել է օգոստոսի 22-24-ը՝ Յոհանեսբուրգում, որի ժամանակ Հարավային Աֆրկայի նախագահ Սիրիլ Ռամապոսան հայտարարել է, որ Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան BRICS-ի անդամություն կստանան և կառույցին կմիանան 2024 թվականի հունվարի 1-ից։