24/08/2023 14:37
ՀԱՊԿ-ի «Մարտական եղբայրություն-2023» զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 1-ից 6-ը՝ Բելառուսում
«Մարտական եղբայրություն -2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 1-ից մինչև 6-ը Բելառուսի տարածքում։ Դրանց մասնակցող զորակազմերը կսկսեն հանրապետությունում վերաբազավորվել օգոստոսի 25-ից։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հաղորդում է Բելառուսի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Մարտական եղբայրություն-2023» զորավարժությունների ընդհանուր մտահղացմամբ նախատեսվում են համատեղ և հատուկ վարժանքներ, որոնք միավորում են ՀԱՊԿ (Հավաքական ուժերի) զորքերի տարբեր բաղադրիչների նախապատրաստումը», - ասված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանական գերատեսչությունում հավելել են, որ զորավարժությունների ընթացքում գործի կդրվեն Բրեստի, Գրոդնոյի և Մինսկի մարզերի զինավարժարանները և տարածքները։
Նախատեսվում է «Փոխգործակցություն-2023» համատեղ վարժանք ՀԱՊԿ օպերատիվ հակազդման հավաքական ուժերով՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կիրառման խնդիրների մշակմամբ՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության Արևելաեվրոպական տարածաշրջանում ճգնաժամային իրադրության կարգավորման նպատակով։
Նաև նախատեսվում են ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի «Որոնում-2023» հատուկ վարժանքը ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզության ուժերով և միջոցներով, ինչպես նաև «Էշելոն-2023» հատուկ վարժանքը ՀԱՊԿ (Հավաքական ուժերի) զորքերի ուժերով և նյութատեխնիկական ապահովման միջոցներով:
Բացի դրանից, նախատեսված է «Պատնեշ-2023» հատուկ վարժանքը՝ ՀԱՊԿ-ի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության և բժշկական ապահովման համատեղ կազմավորման մասնակցությամբ: