24/08/2023 12:50
Մասկը մտադիր է դատի տալ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ»-ին
SpaceX-ի և Tesla-ի ղեկավարը ցանկանում է դատի տալ ֆինանսիստ և բարերար Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ» կառույցին՝ դադարեցնելու նրա կողմից խոսքի ազատության ճնշումը։ «Հենց այդպես, X-ը (նախկին Twitter-ը) դատի կտա՝ դա դադարեցնելու համար»,- գրել է Մասկը X-ում։ Այդ մասին գրում է Vesti.ru-ն։
Նա այդպես է արձագանքել Սորոսի հիմնադրամի կողմից Իռլանդիայում և Շոտլանդիայում գրաքննության քաղաքականությունը խթանող կազմակերպությունների ֆինանսավորման մասին լրագրող Բեն Սքուլանի հոդվածին։
Ըստ հոդվածի, այդ գործողությունները ներառում են ոստիկանական խուզարկություններ բնակարաններում, քաղաքացիների անձնական հեռախոսների և համակարգիչների ստուգումներ: