24/08/2023 16:32
Ռուսաստանի և Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են․ Միշուստին
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի երկկողմ հանդիպումը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ՌԴ վարչապետը հանդիպման ժամանակ նշել է, որ չնայած համաշխարհային տնտեսությունում առկա դժվարություններին, Մոսկվայի և Երևանի միջև առևտրատնտեսական կապերն ավելի են ամրապնդվում։
«Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամությունը, գործընկերային, դաշնակցային հարաբերությունները։ Չնայած համաշխարհային տնտեսությունում առկա բարդություններին, Ռուսաստանի և Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են, ապրանքաշրջանառությունն աճում է, ինչն ուրախալի է»,- ասել է Միխայիլ Միշուստինը։