24/08/2023 22:35
Հնդկաստանն Աֆրիկան կվերածի ապագայի նոր ուժային կենտրոնի․ Նարենդրա Մոդի
Հնդկաստանը առաջնահերթություն է դարձրել աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացումը, մենք աֆրիկյան երկրների ամենակարևոր գործընկերներից ենք, ԲՐԻԿՍ-ի երկրների գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
«Հնդկաստանը առաջնահերթություն է տալիս աֆրիկյան երկրների հետ հարաբերություններին, մենք հիմնել ենք 16 նոր դեսպանատներ և դիվանագիտական ներկայացուցչություններ Աֆրիկայում։ Այսօր Հնդկաստանը Աֆրիկայի խոշորագույն առևտրային գործընկերն է և հինգերորդ ներդրումային գործընկերը»,- հավելել է Մոդին։
Նա նշել է նաև, որ Հնդկաստանը շատ մեծ նշանակություն է տալիս աֆրիկյան երկրների ենթակառուցվածքների զարգացմանը։
«Հնդկաստանը վստահելի գործընկեր է Աֆրիկայի զարգացման ճանապարհին, որպեսզի Աֆրիկան դարձնի ապագայի նոր ուժային կենտրոն»,- ասել է Մոդին։