24/08/2023 23:03
Հայաստանն ու Արցախը կարիք ունեն ազգային ու պետականակենտրոն գաղափարների համար նույնիսկ բանտերից չխուսափած գործիչների
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․
«Ո՞վ ու ովքե՞ր պետք է գան Նիկոլից հետո։
Ակնհայտ է, որ նիկոլիզմը ցանկացած իշխանության նման ուշ, թե շուտ իշխանությունից հեռանալու է։ Իսկ հաշվի առնելով նիկոլիզմի ազգակործան ու կապիտուլյանտ բնույթը, հեռացումը շատ ավելի արագ է լինելու:
Ո՞վ կամ ովքե՞ր պետք է փոխարինեն Նիկոլին եւ նիկոլիստներին։
Հաստատ ոչ ապաքաղաքական էլեմենտները։
Հաստատ ոչ պետական ու ազգային արժեքներից զուրկ տարրերը։
Հաստատ ոչ նիկոլիզմի դեմ պայքարին չմասնակցածները։
Հաստատ ոչ փողի մեռած օլիգարխներն ու դրսերում կասկածելի միլիոններ ու պալատներ «դիզածները»։
Հաստատ ոչ ժամանակին Նիկոլի ու նիկոլիստների կաբինետների շքամուտքում հերթ կանգնածները։
Հաստատ ոչ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների վեցնոցներն ու շահերի սպասարկուները։
Հաստատ ոչ ձեռնոցի նման քաղաքական թիմ ու սկզբունք փոխողները։
Եթե սրանցից որեւէ մեկը նույնիսկ իր մտքում իշխանություն գալու հավակնություն ունի, ապա դեռ մեծ հարց է, թե ովքե՞ր են պետության համար ավելի վտանգավոր՝ նիկոլիստները՞, թե՞ սրանք։
Հայաստանն ու Արցախը կարիք ունեն ազգային ու պետականակենտրոն գաղափարների համար նույնիսկ բանտերից չխուսափած գործիչների։
Հայաստանն իրական ազգային-ընդդիմադիր առաջնորդության կարիք ունի ու ոչ թե տարբեր անկյուններում ծվարած լեգեոներների։
Հ.Գ. Ազատություն քաղբանտարկյալ ու ազգային-պետական գործիչ Արմեն Աշոտյանին»։