24/08/2023 21:28
Ռուսաստանում TikTok-ի նկատմամբ խոշոր տուգանք են սահմանել՝ ԼԳԲՏ բովանդակությամբ տեսանյութերը չջնջելու համար
Մոսկվայի դատարանը 2 միլիոն ռուբլու վարչական տուգանք է կիրառել TikTok հավելվածի տեսածառայության նկատմամբ՝ անչափահասների ֆիզիկական ու հոգեկան առողջության համար վտանգավոր համարվող 4 տեսանյութերի հասանելիությունը չսահմանափակելու համար, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
TikTok-ը մեղավոր է ճանաչվել՝ ջնջման ենթակա նյութերը հավելվածից չհեռացնելու համար։ Հայտը դատարան է ներկայացրել «Ռոսկոմնադզորը»՝ նշելով, որ հավելվածում առկա 4 տեսանյութերում մատուցվող ոչ ավանդական սեռական հարաբերությունների մասին բովանդակությունն ու ինֆորմացիան վտանգավոր է անչափահասների ֆիզիկական ու հոգեկան առողջության համար։
TikTok հավելվածի շահերի ներկայացուցիչը նիստի ժամանակ հայտարարել է, թե իրավախախտումը «չնչին» է, սակայն դատարանը 2 միլիոն ռուբլու վարչական տուգանք է կիրառել հավելվածի նկատմամբ։