24/08/2023 20:21
Մաեստրո Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է, տնային կալանք է նշանակվել, փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն
Վերաքննիչ քրեական դատարանի այսօր կայացված որոշմամբ մասնակի բեկանվել է Մաեստրո Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ընտրված խափանման միջոցը փոփոխվել է, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որն անընդունելի է, հայտնել են փաստաբաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը։
«Կայացված որոշման դեմ ներկայացնելու ենք վճռաբեկ բողոք, Սերգեյ Սմբատյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոցի կիրառումն ապօրինի է և անհիմն»,- նշել են նրանք։