24/08/2023 19:59
Ճանապարհը փակել են, որ Փաշինյանի ավտոշարասյունն անցնի, ազդանշան տված վարորդին ոտքից գլուխ ստուգել են ու միանգամից 4 ակտ գրել
Այսօր ժամը 15:00-ի սահմաններում Հրազդանում տեղի է ունեցել հերթական այլանդակությունը՝ Նիկոլի դրդմամբ ու պարեկների ձեռամբ, գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Գերագույն դավաճանի մեծաքանակ շքախումբը ուղևորվելիս է եղել Ծաղկաձոր, և այդ պատճառով ճանապարհը փակել են, որ շքախումբը հանգիստ անցնի։ Մի քաղաքացի, որպես բողոքի նշան, «սիգնալ» է տվել, ու էդտեղ սկսել է կինոն։
Մեքենան կանգնացրել են, ոտից գլուխ ստուգել են ու գրել են ՉՈՐՍ ԱԿՏ՝
1) Առանց անհրաժեշտության՝ ձայնային ազդանշան տալու համար
2) Մեքենայում կրակմարիչ չունենալու համար
3) Մեքենայում բժշկական դեղատուփ չունենալու համար
4) Չամրակապված ուղևոր փոխադրելու համար։
Մոտ 1 ժամ ստուգելուց և պրոտեկտորները չափելու անհաջող փորձից հետո քաղաքացուն բաց են թողել։
Ու դա արվել է այն մարդու հրահանգով, ով 2018թ. ադրբեջանաթուրքական հեղափոխության ժամանակ վարորդներին դրդում էր, որպես «բողոքի նշան» (իրականում՝ իրեն իշխանության բերելու համար) անընդհատ սիգնալ տալ։
Մի՞թե չեք հասկանում, որ այս ամենը մի օր հակառակ էֆեկտն է տալու, և մի օր ողջ Հայաստանում մեկնարկելու է «Դե՞մ ես նեռին՝ սիգնալ տուր» ճշտաբարո միջոցառումը»,- գրել է Ռուբեն Մելիքյանը։