24/08/2023 15:20
21-ամյա աղջիկը ոստիկանությունում հայտնել է, որ ընկերը 2 ժամ իր հետ սեռական հարաբերություն է ունեցել, հետո մերժել է իր խնդրանքն ու չի դադարեցրել այն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 11-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ 21-ամյա Լ. Բ.-ն և հայտնել, որ 1 օր առաջ իր ընկերոջ՝ Էդգարի հետ, գնացել են Սեբաստիա փողոցում գործող «Արմենիա Դե Լյուքս» հյուրանոցային համալիր, որտեղ իր կամքով ինքը Էդգարի հետ շուրջ 2 ժամ սեռական հարաբերություն է ունեցել, սակայն այդ ընթացքում խնդրել է որպեսզի Էդգարը դադարեցնի սեռական հարաբերությունը, բայց վերջինս չի կատարել իր խնդրանքը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Էդգարի ինքնությունը ճշտելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ և հնարավոր է ձևակերպված փաստաթղթերը փոխանցվի Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին: